Ադրբեջանի ՊՆ-ն վերջին մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ ՀՀ ՊՆ-ն էլ ժխտում է։
Բայց այս ամենի մասին պետք է լինի քաղաքական գնահատական՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից։ Ուղղակի մի անհարմար պահ կա՝ այդ գերատեսչությունը անասնապահական խնդիրներ է լուծում այլևս:
Հիմա հարց. օգնեք հասկանալ՝ ո՞վ պետք է քաղաքական գնահատական տա Ադրբեջանից հնչող ապատեղեկատվությանը, երբ երկրի վարչապետի ուշք ու միտքը դմակով խաշլաման է, ԱԳՆ-ինը՝ անասնապահությունը, դե ԱԺ-ն էլ, ժողովրդական լեզվով ասած, «կոնկուրսից դուրս է»՝ իրավիճակի հանդեպ իր անհամարժեքությամբ։
Տաթևիկ Հայրապետյան